Առնվազն 108 մարդ է զոհվել Ֆիլիպիններում խաղաղօվկիանոսյան «Ռայի» թայֆունի հետեւանքով։ Այս մասին կիրակի տեղեկացրել է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ տեղեկացվել էր 75 զոհի մասին։

Հոնկոնգի օդերեւութաբանական ծառայությունը հինգշաբթի տեղեկացրել էր, որ նոր՝ այս սեզոնում 22-րդ թայֆունը, որն ստացել է «Ռայի» անվանումը, ձեւավորվել է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում եւ ուղղություն վերցրել դեպի Ֆիլիպիններ։

Վյենտյանի Հիդրոօդերեւութաբանական ազգային կենտրոնի տվյալներով՝ կիրակի օրվա կեսին թայֆունի էպիկենտրոնը կգտնվի Վիետնամի Բինդին նահանգի ջրավազանում։