Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարող է հաստատել, որ կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամն այլ տարբերակներից ավելի արագ է տարածվում, Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեեսուսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այժմ կան կայուն վկայություններ, որ «օմիկրոնը» շատ ավելի արագ է տարածվում, քան «դելտան», եւ ավելի հավանական է, որ պատվաստված կամ ապաքինված մարդիկ կարող են նորից վարակվել»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

Բացի այդ, նրա խոսքով, 2021 թվականին աշխարհում COVID-19-ից մահացել է 3,3 միլիոն մարդ, ինչը գերազանցում է անցյալ տարի ՄԻԱՎ-ից, մալարիայից եւ տուբերկուլյոզից մահացածների ընդհանուր թիվը։