Հունաստանը 2022 թվականին կթարմացնի ԵՄ-ի հայտը՝ անօրինական միգրացիան դադարեցնելու նպատակով Թուրքիայի հետ սահմանի պատն ընդլայնելու համար:
«Մենք կարծում ենք, որ մեր սահմանների անվտանգությունը կապված է ԵՄ անվտանգության հետ», - ասել է հասարակական կարգի նախարար Տակիս Թեոդորիկակոսը խորհրդարանական հանձնաժողովին, հաղորդում է AP-ն:
Աթենքը նաեւ խոստացել է ընդլայնել իր ուժեղ հսկողության ցանցը սահմանի երկայնքով: Միգրացիան վիճելի հարցերից է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ։ Աթենքը հաճախ մեղադրում է Անկարային միգրանտներին օգտագործելու մեջ՝ պնդելով, որ թուրքական կառավարությունը պարտավոր է դադարեցնել միգրանտների գաղտնի մուտքը Հունաստան՝ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրով։
2016 թվականին ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Թուրքիան համաձայնել է 6 միլիարդ եվրոյի դիմաց սահմանափակել միգրանտների եւ փախստականների հոսքը դեպի ԵՄ Հունաստանով։
2020 թվականին հույն-թուրքական սահմանին բախումներ սկսվեցին։ Հունաստանի իշխանություններն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ կիրառեցին հազարավոր փախստականների եւ միգրանտների դեմ, որոնք փորձում էին ճեղքել Հունաստանի արեւելյան սահմանը Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ վերջինս որոշեց թույլատրել միգրանտների եւ փախստականների ազատ մուտքը ԵՄ:



























