Եմենում Իրանի դեսպան Հասան Իրլոոն մահացել է COVID-19-ով վարակվելուց հետո։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն հայտնել է, որ Իրլոոն իր առաքելության վայրում՝ Եմենում վարակվել է COVID-19-ով, հայտնում է Mehr-ը։
Խատիբզադեի խոսքով՝ որոշ երկրների ուշացած համագործակցության պատճառով դիվանագետը, ցավոք, անբարենպաստ պայմաններում վերադարձել է երկիր, եւ չնայած բոլոր միջոցառումներին՝ երեքշաբթի առավոտյան մահացել է։
Իրլոոն Եմենում իր դիվանագիտական առաքելությունը պաշտոնապես սկսել է 2020 թվականի նոյեմբերին։
Մեկ ամիս անց ԱՄՆ-ը նրան ավելացրել է պատժամիջոցների ցուցակում։





























