Թունիսի դատարանը նախկին նախագահ Մոնսեֆ Մարզուկիին հեռակա չորս տարվա ազատազրկման է դատապարտել՝ «պետության արտաքին անվտանգությունը խաթարելու համար», հաղորդում է պետական լրատվական TAP գործակալությունը։
Մարզուկին կոչ է արել Ֆրանսիային դադարեցնել աջակցությունը Թունիսին՝ գործող նախագահ Քայս Սայեդին անվանելով «բռնապետ»:
Վկայակոչելով տնտեսական եւ առողջապահական ճգնաժամի պայմաններում երկրի համար «անխուսափելի վտանգը»՝ Սայեդը դադարեցրել է խորհրդարանի աշխատանքը եւ պաշտոնանկ արել վարչապետին՝ իրեն տալով լայն լիազորություններ: Մարզուկին բազմիցս կոչ է արել Սայեդին հրաժարական տալ եւ նրան անվանել է «պետական հեղաշրջման առաջնորդ»:
Նախկին նախագահի հայտարարությունները զայրացրել են Սայեդին։ Նա հայտարարել է, որ հետ է կվերցնի Մարզուկիի դիվանագիտական անձնագիրը։ Թունիսը նրան ձերբակալելու միջազգային օրդեր է տվել՝ անվտանգությունը խաթարելու մեղադրանքով։
Մարզուկին իշխանության է եկել 2010-2011 թվականներին Թունիսում տեղի ունեցած ապստամբությունից հետո։ Նա պաշտոնից հեռացել է 2014թ.։





























