2009թ. հունվար-օգոստոս ամիսներին ԱՊՀ ձեռնարկությունների բեռնափոխադրումները տրանսպորտի բոլոր տեսակներով, բացի խողավակայինից, կրճատվել է 20 տոկոսով եւ կազմել 3 միլիարդ 594 մլն տոննա: Այդ մասին գրում է «ՌԺԴ-Պարտները»՝ հղում անելով ԱՊՀ Վիճկոմիտեին: Ի դեպ, ծավալները ավելացրել են Հայաստանը, Ղըրղզստանն ու Տաջիկստանը, իսկ Մոլդովան եւ Ուկրաինան նվազում են գրանցել:
Բեռնափոխադրումների գծով առաջատարի դափնիները սովարականի պես բաժին են հասել Ռուսաստանին եւ Ղազախստանին՝ 1,886 մլդ տոննա եւ 1, 079 մլրդ տոննա համապատասխանաբար: Նրանք զզգալիորեն առաջ են անցել ԱՊՀ մյուս երկրներից, եւ երկուսով ապահովել են ԱՊՀ փոխադրումների 80 տոկոսը: Ռուսասկան փոխադրումները, սակայն նվազել են 23,8 տոկոսով, ղազախականը՝ 11,9 տոկոսով:
Երրորդ եւ չորրորդ տեղերն զբաղեցրել են Ուկրաինան (340,3 մլն տոննա) եւ Բելառուսը (154,8 մլն տոննա), սակայն վերջինսը, ի տարբերություն ուկրաինացիների, միայն 7,1 տոկոս նվազում է արձնագարել, մինչդեռ ոկրաինացիների բեռնափոխադրումները նվազել են 31,1 տոկոսով: Ուկրաինայից ավելի նվազում է արձանագրել Մոլդովան՝ (60,6 տոկոս):
Դրական դինամիկան պահպանել են Հայաստանը, Ղըրղզստանը եւ Տաջիկստանը (+0,1, +6,1 եւ +13,9 տոկոս համապատասխանաբար): Նրանց հաջորդում է Ադրբեջանը, որի բեռնափոխադրումները նվազել են ընդամենը 0,9 տոկոսով եւ կազմել են 80,4 մլն տոննա:




























