Բարձր գնահատելով «Մեծ մարգարե 17» զորավարժությունների հաջող անցկացումը՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրն ասել է, որ թշնամիների ցանկացած թշնամական շարժում կբախվի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի համապարփակ եւ վճռական պատասխանին եւ էապես կփոխի ռազմավարական հավասարումները: Այս մասին գրում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։

Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահը բարձր է գնահատել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջանքերը՝ միաժամանակ պաշտպանելու Իրանի ժողովրդի եւ տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությունը։

«Թշնամիների ցանկացած թշնամական շարժում կհանդիպի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի համապարփակ եւ վճռական պատասխանին եւ էապես կփոխի ռազմավարական հավասարումները»,- ասել է նա։