Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլահի Մոհամեդը ժամանակավորապես դադարեցրել է երկրի վարչապետ Մոհամեդ Հուսեյն Ռոբլեի լիազորությունները։ Պատճառն այն է, որ քաղաքական գործիչը կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի որոշմանը, որը հրապարակվել է Սոմալիի կառավարության կայքում։
«Քանի որ վարչապետը դարձել է կոռուպցիայի եւ պետական միջոցների անօրինական յուրացման գործով անցնող անձ, նրա լիազորությունները դադարեցվում են մինչեւ հետաքննության ավարտը»,- ասվում է հաղորդագրությունում։
Սոմալիի նախագահի կայքը նաեւ տեղեկացնում է, որ կառավարության մյուս անդամները կշարունակեն աշխատանքը եւ կանեն դա ըստ օրենքի։
Աբդուլահի Մոհամեդը կարգադրել է Սոմալիի բանակի հրամանատար Օդովե Յուսուֆ Ռագեին Սոմալիի ՌԾՈւ հրամանատարի պաշտոնից հանել Աբդիհամիդ Մոհամեդ Դիրիրին։
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Սոմալին որպես պետություն փաստորեն դադարել է գոյություն ունենալ՝ կորցնելով միասնական պետականության բոլոր ատրիբուտները եւ պառակտվելով բազմաթիվ նահանգների, որոնք վերահսկվում են միմյանց հետ թշնամական դաշտային հրամանատարների կողմից։ Երկրի հյուսիսային մասը հռչակել է իր անկախությունը որպես Սոմալիլենդ Հանրապետություն եւ համեմատաբար թույլ է։ Ոոշ աղբյուրներ հակված են երկրում ընթացիկ իրավիճակը գնահատել որպես անիշխանություն։ Սկսած 2012 թվականից՝ դաշնային կառավարությունը հետեւողականորեն բանակցություններ է վարում, որոնց արդյունքում աստիճանաբար ձեւավորվում են ինքնավար դաշնային պետություններ, որոնք ենթարկվում են դաշնային կառավարությանը կամ նրա դաշնակիցն են։
Ավելի վաղ պետդեպարտամենտը ռուսաստանցիներին մտցրել էր «անօթեւան ազգերի» մեջ, որտեղ գտնվում էին նաեւ Սոմալին, Սիրիան եւ Իրանն ու 6 այլ պետություններ։



























