Ուկրաինայում արդեն մեկնարկել է թուրքական «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Այս մասին Focus գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Մենք ընդլայնում ենք մեր համագործակցությունը Թուրքիայի հետ։ Ամեն ինչ սկսվեց բայրաքթարների մատակարարումից, իսկ այժմ դրանց արտադրությունն արդեն սկսվել է Ուկրաինայում։ Երբ ասում են, որ դրանք թուրքական բայրաքթարներ են, այո, մենք դրանք ստացել ենք Թուրքիայից, բայց պետք է նշել, որ այդ անօդաչու սարքերի շարժիչներն արտադրվում են մեր երկրում»,- ասաց նա։




























