Արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցությամբ պայմանավորված՝ հանրապետության շրջանների զգալի մասում առաջիկա երկու օրերին կպահպանվի առանց տեղումների եղանակ. բացառություն կկազմեն Լոռիի, Տավուշի եւ Շիրակի մարզերը, ուր երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Արդեն հուլիսի 16-ին եւ 17-ին հանրապետությունը կգտնվի սեւծովյան ցիկլոնի ազդեցության ներքո. օրվա երկրորդ եւ գիշերվա առաջին կեսերին շրջանների զգալի մասում, այդ թվում նաեւ՝ Երեւանում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ջերմաստիճանը կիջնի 2-4 աստիճանով։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +32 +34, գիշերային ժամերին՝ +18 +20 աստիճան տաքություն։ Սեւանա լճի ջերմաստիճանը կկազմի +22 աստիճան»,- ամփոփեց Գագիկ Սուրենյանը։




























