Նոր՝ Ք․հ․ 2022 թվականը, դիմավորում ենք հակասական զգացումներով, երբ թվում է, թե ամբողջ մեկ տարով հեռացել ենք ողբերգական 2020/21-ի անուրախ տարեփոխությունից, բայց մյուս կողմից 2021-ին էլ հրաժեշտ ենք տալիս ոչ միայն պատերազմի հետեւանքները գոնե մասամբ հաղթահարելու վստահության բացակայությամբ, այլեւ նոր՝ ինքնության, անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական բազմացած մարտահրավերներով․ վտանգված Արցախ, անկոչ հակառակորդի զորքերի ներկայությամբ Սյունիք ու Գեղարքունիք, հայ-թուրքական կնճռոտ հարցի շուրջ սրընթաց զարգացումներ, կտրուկ գնաճ, չընդհատվող արտագաղթ, պառակտված ազգ․․․
Ամանորը հրաշքի սպասում է: Հատկապես պատմական այս փուլում մենք մաղթում ենք, որ մեր ժողովրդի համար իրականանա Ամանորի հրաշքը:
Շնորհավոր Ամանոր, թող Նոր տարին խաղաղություն բերի մեր երկրին:





























