12 մարդ մահացել եւ 13 հոգի վիրավորվել է հրշմտոցի հետեւանքով, որն առաջ էր եկել հնդկական Ջամու եւ Քաշմիր նահանգում կրոնական տոնակատարության ժամանակ, տեղեկացնում է Hindustan Times թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշեր Վայշնո Դեւի ուխտատեղիի շրջակայքում, որը գտնվում է Քատրա քաղաքում։ Ոստիկանության տվյալներով՝ հրմշտոցի պատճառը ուխտագնացների վեճն է եղել։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին տեղեկացրել է, որ զոհվածների ընտանիքները որպես փոխհատուցում 200 հազարական ռուփի կստանան։