Նախ եւ առաջ ուզում եմ նշել, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարեւորագույն ուղղություններից է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանն այս գործընթացի անմիջական մասնակիցն է։ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվեցին Եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Այս մեխանիզմի շրջանակներում կարեւոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում` ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ Ներկայումս միասնական փաթեթ է «հղկվում»: Այս մոտեցումը կապահովի կայացված որոշումների կայունությունը։
Ընթացիկ համատեղ աշխատանքին անհրաժեշտ ազդակ հաղորդեցին նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։ Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման եւ կոնկրետ նախագծերի մեկնարկի շուտափույթ ավարտի վրա»,- ասել է Անդրեյ Ռուդենկոն։





























