2009թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստան ներմուծվող բջջային հեռախոսների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է մոտ 43 տոկոսով:

ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2009թ.-ի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան են ներմուծվել 54,6 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 246,5 հազար հատ հեռախոսային ապարատ, բջջային հեռախոս, այլ կապի սարքեր և ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման կամ հաղորդման սարքեր:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ նվազել է նաեւ ներմուծված սարքերի մաքսային արժեքը՝ մոտ 35 տոկոսով: