Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) բուժաշխատողները Հայաստանում ռուսական ռազմակայանի անձնակազմի ավելի քան 95%-ին ռեվակցինացրել են։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Մինչ պատվաստանյութի ներարկումը բժշկական ծառայության մասնագետները պացիենտներին տեղեկացնում են մարդու օրգանիզմի վրա «Գամ-Քովիդ-Վակ» («Սպուտնիկ V») դեղամիջոցի ազդեցության մասին։ Պատվաստումն իրականացվում է կամավոր հիմունքներով եւ դեղամիջոցի բաղադրիչների ներարկման համաձայնությունը ստորագրելուց հետո: Դեղամիջոցը ընդունելուց հետո կես ժամ պատվաստվածները գտնվում են բժիշկների հսկողության ներքո։
Ռեվակցինացիան իրականացվում է Հարավային ռազմական օկրուգի մարզային զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղի եւ կազմավորման բուժմասերի հիման վրա։ Զինվորական շրջանի տարածքում տեղակայվել են 40-ից ավելի պատվաստման կետեր եւ ստեղծվել են 60-ից ավելի պատվաստման բրիգադներ, որոնց կեսը շարժական են։
Զորքերում հիվանդության ծանր դեպքերի թիվը նվազագույնի հասցնելուն նպաստել է Հարավային ռազմական օկրուգի անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ քաղաքացիական անձնակազմի պատվաստումը։
Հարավային ռազմական օկրուգի բոլոր բուժհաստատություններն ունեն պատվաստանյութի բաղադրիչների բավարար պաշար, եւ զինծառայողները նաեւ ավելացնում են հեղուկ թթվածնի մատակարարումը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների բժշկական հաստատություններ:





























