Վրաստանում կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով վարակման 147 դեպք է հաստատվել, հայտնում է «Sputnik Գրուզիան»՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնին։

Վրաստանում «օմիկրոն»-ով վարակման առաջին երկու դեպքերը լաբորատոր կերպով դեկտեմբերի 20-ին են հաստատվել։ Երկու դեպքն էլ բերվել են արտասահմանից։ Վարակվածներից մեկը եկել է ԱՄՆ-ից, մյուսը՝ Դուբայից։ Հետո վիրուսը հայտնաբերվել է գրեթե բոլորի մոտ, ում հետ նրանք շփվել են։

«Հունվարի 2-ի դրությամբ «օմիկրոն»-ով վարակման 147 դեպք է հաստատվել»,- ասվում է կենտրոնի կայքում։

Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 943 նոր դեպք, 37 մարդ մահացել է։