EBay աճուրդում վաճառքի է հանվել 3-րդ սերիայի հազվագյուտ BMW E30-ներից մեկը՝ Alpina B6 2.7 կուպեն, գրում է Motor-ը։
Ընդհանուր առմամբ, կառուցվել է 67 նման ավտոմեքենա, իսկ այս մեքենան 39-րդն է, որ դուրս է եկել կոնվեյերից։ Երկդռնանի մեքենայի վազքը, որի համար մտադիր են 65 000 եվրո ստանալ, 170 000 կիլոմետր է կազմում։
1986 թվականին մեքենան նոր վիճակում վաճառվել է Ճապոնիային, սակայն որոշ ժամանակ անց կրկին վերադարձել է Գերմանիա, որտեղ գտնվում է մինչ օրս։ Վաճառողի խոսքով՝ կուպեն իդեալական վիճակում է՝ թափքի վրա ժանգոտման հետքեր չկան, շարժիչը վերանորոգման կարիք չունի, իսկ ինտերիերը հիանալի տեսք ունի։
Կուպեն հագեցած է 2,7 լիտրանոց 210 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Ավտոմեքենան կարող էր ժամում 225 կիլոմետր առավելագույն արագություն զարգացնել։
Ավտոմեքենայի համար ցանկանում են 65 000 եվրո ստանալ։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին RM Sotheby's աճուրդում 40-րդ BMW Alpina B6 2.7 կուպեն վաճառել են 52 200 դոլարով։ Մեքենայի վազքը կազմել է 35 000 կիլոմետր։





























