Վատ եղանակի պատճառով նախօրեին փակված Վրացական ռազմական ճանապարհով անցումը, որը Ռուսաստանը կապում է Անդրկովկասի երկրների հետ, բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի ԱԻՆ մամուլի ծառայությանը։

Նախկինում հունվարի 2-ի ժամը 17:20-ից արգելվել էր Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ Վլադիկավկազ քաղաքի Լարս բնակավայր ծանր մեքենաների տեղաշարժը՝ մինչեւ հատուկ հրահանգ։

«Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկության ապահովման հնարավորության, ինչպես նաեւ Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունների հետ կապված՝ 2022 թվականի հունվարի 3-ի ժամը 18:00-ից թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ Վլադիկավկազ - Լարս հատվածում՝ մինչեւ հատուկ հրահանգ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Միաժամանակ ԱԻՆ-ը երթեւեկության մասնակիցներին խորհուրդ է տալիս պլանավորել իրենց տեղաշարժը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իսկ անհրաժեշտության դեպքում օգտվել այլընտրանքային երթուղիներից։