Նավթի գները երեքշաբթի 2 տոկոսով բարձրացել են, քանի որ ՕՊԵԿ+-ում համաձայնել են պահել փետրվարին նախատեսված նավթի գների բարձրացումը՝ հենվելով այն բանի վրա, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը միայն թույլ ազդեցություն կունենա պահանջարկի վրա, տեղեկացնում է Reuters-ը։

Brent տեսակի նավթը թանկացել է 1,50 դոլարով կամ մոտ 2 տոկոսով՝ մեկ բարելը 80,48 դոլար, իսկ West Texas Intermediate (WTI) տեսակի ամերիկյան նավթը՝ 1,48 դոլարով կամ 2 տոկոսով՝ 77,56 դոլար։

Չորս աղբյուր ՕՊԵԿ+-ում Reuters գործակալությանը տեղեկացրել է, որ երեքշաբթի օրվա հանդիպման ժամանակ խումբը համաձայնել է փետրվարին ավելացնել նավթի արդյունահանումը օրական 400 000 բարելով, քանի որ սպասվում է, որ օմիկրոնը պահանջարկի վրա կարճաժամկետ ազդեցություն կունենա։

Չնայած օմիկրոն շտամով հիվանդանալու դեպքերի թիվը շարունակում է աճել կարեւոր շրջաններում, լայն տարածված սահմանափակումների բացակայությունը, հավանաբար, առաջիկայում կզսպի մտահոգությունները պահանջարկի հետ կապված»,- կարծում են վերլուծաբանները։

Ընդ որում՝ վերլուծաբանները նախազգուշացրել են, որ ՕՊԵԿ+-ը, հնարավոր է, ստիպված լինի փոխել գիծը, եթե լարվածությունն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ Ուկրաինայի պատճառով ուժեղանա եւ հարվածի վառելիքի մատակարարումներին, կամ եթե Իրանի միջուկային բանակցությունները առաջատար տերությունների հետ հասնեն առաջընթացի, ինչը կհանգեցնի  Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցների չեղարկմանը։