Ալմաթիում անկարգությունների մասնակիցներին հաջողվել է ներխուժել քաղաքային վարչակազմի շենք, հայտնում է Sputnik Ղազախստանի թղթակիցը։

Ներսում ոստիկաններ են եղել, ովքեր լուսաձայնային նռնակներ են կիրառել։

Ցուցարարների մոտ եւս լուսաձայնային նռնակներ են եղել, ինչպես նաեւ վահաններ եւ փայտեր։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, ակիմատի շենքի վերեւում սեւ ծուխ է բարձրացել։

Ամբոխի մեկ այլ հատված այս պահին փորձում է ներխուժել նախագահի հին նստավայր։