Ուշադիր հետեւում ենք եղբայրական հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մենք կողմ ենք բոլոր խնդիրների խաղաղ լուծմանը սահմանադրական-իրավական դաշտի եւ երկխոսության շրջանակում, այլ ոչ թե փողոցային անկարգությունների եւ օրենքների խախտման միջոցով։ Հենց դրան են ուղղված Ղազախստանի Հանրապետության նախագահ Ք.-Ժ.Կ.Տոկաեւի քայլերը։  

Հուսով ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի երկրում, որի հետ Ռուսաստանը կապված է ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերություններով, եղբայրական, մարդկային շփումներով։

Մենք կապ ենք պահպանում Ղազախստանում գտնվող ռուսական առաքելությունների հետ։ Մեր դիվանագիտական ​​եւ հյուպատոսական ներկայացուցչությունների շուրջ միջավայրը մնում է հանգիստ. Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մեջ տուժածներ չկան։

Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։