Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կարեն Մանուկյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Կարեն Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ալբերտ Այվազյանը եւս նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:
Irakanum.am-ը հայտնում է, որ Կարեն Մանուկյանը մարզպետ նազելի Բաղդասարյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի։ Մեր տեղեկություններով Շիրակի նորանշանակ փոխմարզպետը մինչ 2018-ի հայտնի իրադարձությունները կարկառուն ՀՀԿ-ական է եղել, աշխատել է Գյումրու մաքսատանը, սակայն Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։





























