Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը երկու օրվա ընթացքում երկրորդ ուղերձն է հղել ժողովրդին, հաղորդում է «Իզվեստիա»-ն։

Նա հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ մայրաքաղաքից, իսկ վաղվանից Նուրսուլթան Նազարբաեւի փոխարեն կգլխավորի հանրապետության Անվտանգության խորհուրդը։ 

Տոկաեւի խոսքով՝ իշխանությունները կոշտ կգործեն իրավախախտների նկատմամբ։ 

Ղազախստանում ջարդերը սկսվել են հունվարի 4-ին եւ շարունակվում են մինչ օրս։ Հունվարի 2-ին Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոց՝ կոչ անելով նվազեցնել վառելիքի գները։ Ղազախստանում գազի արժեքը հունվարի 1-ից կրկնապատկվել է՝ 60 տենգեից 1 լիտրի համար 120 տենգե։