Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ բողոքի ցույցերի ֆոնին Ալմաթիում հանցավոր տարրեր ունեցող ամբոխը ծեծի է ենթարկում զինվորականներին, ծաղրում է, մերկացնում նրանց փողոցներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հանցավոր տարրեր ունեցող ամբոխը ծեծում է զինվորականներին, ծաղրում, մերկացնում նրանց փողոցներում, բռնության ենթարկում կանանց, կողոպտում խանութները: Իրավիճակը սպառնում է Ալմաթիի բոլոր բնակիչների անվտանգությանը»,-ասել է Տոկաեւը:

2022 թվականի առաջին օրերին Ղազախստանի արեւմուտքում գտնվող Մանգիստաուսկի մարզի Ժանաոզեն ու Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում հեղուկ գազի գնի կրկնակի աճի դեմ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հանձնարարել է ձեւավորել կառավարական հանձնաժողով իրավիճակն ուսումնադիրելու նպատակով: Հունվարի 4-ին հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների գլխավոր պահանջն ու նվազեցնել գազի գինը: