Ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նորակոչիկ զինծառայողները մասնակցում են շարային պարապմունքների, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին և անվտանգության պահպանման կանոններին։