Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամի հաղթահարմանը նպաստելու եւ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու համար, ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հինգշաբթի հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջեւ։

«Ղազախստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ ճգնաժամը հաղթահարելու եւ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու համար»,- Զայնետդինովը պատմել է լրագրողներին բանակցությունների բովանդակության մասին։