2021 թվականի էներգետիկ ճգնաժամը էներգիայի գնահատման մոտեցումների վերանայման կհանգեցնի, միջուկային էներգիան որպես կանաչ կճանաչվի, իսկ գազը՝ կիսամաքուր, մինչդեռ հանածո վառելիքները երկար ժամանակ արդիական կմնա, «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է Դանիական Saxo Bank-ի տնօրեն Սթին Յակոբսենը։
«Հանածո վառելանյութերն շատ ավելի երկար արդիական կմնան, քան մարդիկ կարծում են, եւ սա այն դասն է, որը մենք քաղել ենք 2021 թվականից: Մեզ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակի եւ այն արտադրելու միջեւ անհամապատասխանություն կա: Այն գաղափարը, որ մենք կարող ենք հանածո էներգիան փոխարինել էներգիայի վերականգնվող աղբյուրներով, տեխնոլոգիապես անկատար է, բայց եւ կայունության առումով, ինչպես մեզ ցույց տվեց 2021 թվականը, այն չի աշխատում այնպես, ինչպես մենք կցանկանայինք»,- ասում է փորձագետը։
Յակոբսենն ընդգծել է, որ հանածո էներգիայի վերադասակարգումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի տարիների ընթացքում: «Ես ակնկալում եմ, որ միջուկային էներգիան կլինի մաքուր էներգիա, եւ ես նաեւ ակնկալում եմ, որ բնական գազը կլինի կիսամաքուր՝ թույլ տալով ներդրումներ կատարել ինչպես միջուկային էներգիայի, այնպես էլ բնական գազի ոլորտում»,- կիսվել է նա իր կանխատեսմամբ:
Վերլուծաբանը հիշեցրել է, որ այժմ էներգակիրների գներն աճում են, իսկ երկրներն բնական գազի, հեղուկ գազի կամ նավթի բավականին քիչ պաշարներ ունեն։ Բացի այդ, ցրտերի հետ կմեծանա ածխաջրածինների սպառումը, եւ դրանց գները կրկին կաճեն։ «Շատ հավանական է, որ նավթն այս տարի կարժենա 100 դոլար»,- եզրափակել է Յակոբսենը։





























