Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ընդդիմախոսների դեմ ներկայացրած փոխհատուցման հերթական  դատական հայցն է շահել։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կին պատգամավոր Գյուլթան Քըշանաքի դեմ 10 հազար լիրա փոխհատուցման պահանջով դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը՝ Էրդողանի փաստաբանը, պնդել է, թե Քըշանաքը  2011-ի մայիսի 13-ի իր հայտարարության ժամանակ անձնական վիրավորվանք է հասցրել վարչապետին։

Դատարանը մասնակի է բավարարել հայցը՝ պարտադրելով քուրդ կին պատգամավորին վճարել 6 հազար (4 հազար ԱՄՆ դոլար) լիրիա փոխհատուցում։