Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջեւ հուլիսի 16-ին ստորագրվել են համագործակցության պայմանագրեր:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԲՈՒՀ-երի հետ համագործակցության պայմանագրերը ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում:
Միջոցառմանը մասնակցող ռեկտորները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել համագործակցության ընդլայնման համար` նշելով, որ այս նախաձեռնությունը կարող է նպաստել, որպեսզի ուսանողներն իրենց ակադեմիական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով եւ միաժամանակ իրենց գիտելիքներով նպաստեն պաշտպանական գերատեսչության աշխատանքներին:




























