Ադրբեջանում 13-ամյա աղջնակի մահվան հետ առնչություն ունենալու մեջ Հայաստանին ուղղված մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եւ անմիտ, որ նույնիսկ հերքման կարիք չի զգում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանում ծագած նոր հակահայկական հիստերիան:
«Ակնհայտ է, որ նման սին մեղադրանքների եւ հերթական հիստերիայի գլխավոր նպատակն է էլ ավելի սրել Ադրբեջանում ամենաբարձր պետական մակարդակով իրականցվող հակահյակական եւ ռասիստական քարոզչությունն ու խորացնել կողմերի միջեւ անվստահության մթնոլորտը»,- նշել է փոխնախարարը:
Ըստ Քոչարյանի, նման քայլերով, «Ադրբեջանի ղեկավարությունը, չցանկանալով խոստովանել, որ անիրականանելի է նրա բանակցային գործընթացում որդեգրած «կամ ամեն ինչ, կամ ոչինչ մոտեցումը», փորձում է հրեշավոր հնարքներով ու հարեւան ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելով խուսափել սեփական ժողովրդի առջեւ պատասխանատվությունից եւ տապալել բանակցային գործընթացը»:



























