Մի հին անեկդոտ կա՝ ժողովուրդը կաղամբ է ուտում, իսկ պատգամավորները՝ միս։ Միջինը ստացվում է, որ նրանք տոլմա են ուտում։ Այս մասին հունվարի 13-ին հայտարարեց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ քննադատելով պաշտոնյաների ու նախարարների ուռճացված պարգեւավճարները։

Նա, մասնավորապես, քննադատեց իշխանության նման քաղաքականությունը։ «Եթե քո միջոցները չեն բավարարում, եւ միաժամանակ ի սկզբանե արդեն ամսվա սկզբին պլանավորել ես 25 000 դրամի խմել, եւ գնում ես ամսի 25-ին դիմում ես ընկերոջդ՝ խնդրելով պարտքով մի քիչ փող տալ, որպեսզի երեխաներիդ համար սնունդ գնես, բայց դրա հետ մեկտեղ՝ չես հրաժարվում 25 000 դրամ խմիչքի վրա ծախսելու քո պլաններից, ապա դա նշանակում է, որ լուրջ խնդիրներ ունես»,- ասաց Մամիջանյանը։