Հուլիսի 16-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 1-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել 59-ամյա Վյաչեսլավ Հ.-ի վարած «Օպել» եւ 29-ամյա Սաիդ Է.-ի վարած «Պեժո» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























