Հայաստանում եղանակը պայմանավորված կլինի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում 15-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
«Մետեո-ԹՎ»-ի տվյալներով, մայրաքաղաքում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում 12-17 մետր վայրկյան արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում ցերեկային ժամերին սպասվում է +30+32, երեկոյան ժամերին` +25+27 աստիճան տաքություն:




























