Հունվարի 15-ին, ժամը 10։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Այս  մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

NEWS.am-ին  ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցին, որ նախնական տվյալներով պայթյունը գազի արտահոսքից  է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով խոհանոցի եւ հյուրասենյակի պատերն են ձեւախախտվել, խոհանոցի կահույքն է  վնասվել: Տանը գտնված բնակիչներին դեպքի վայր ժամանած բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, նրանք չեն հոսպիտալացվել:

Պայթյունի հետևանքով կոտրվել են նաև հարակից շենքի 3-րդ և 2-րդ հարկերի բնակարանների պատուհանների ապակիները։

Տուժել են բնակարանի բնակիչներ Ա․ Կ․-ն (ծնված 1936 թ․) և Դ․ Կ․-ն (ծնված 1948 թ․), ովքեր տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները սահմանազատել են շենքի հետնամասը: