Երեւանում քիչ առաջ հորդառատ անձրեւ է տեղացել, որը սովորականի նման լուրջ անհարմարություններ է առաջացրել մայրաքաղաքի բնակիչների համար: Մասնավորապես, մի ամբողջ շարք փողոցներ դարձել են անանցանելի՝ մեծ խցանումներ առաջացնելով: Հոսանքազրկվել են Երեւանի մի շարք թաղամասեր, չեն աշխատում լուսափերները, ինչը էլ ավելի է նպաստում փողոցների խցանումներին։
Ուշագրավ է, որ տեղատարափն ավելի զգալի էր Երեւանի Կենտրոն, Շենգավիթ, Էրեբունի եւ Արաբկիր վարչական շրջաններում, մինչդեռ Դավիթաշեն եւ Ավան վարչական շրջանների բնակիչները NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ անձրեւն այդքան էլ ուժեղ չի եղել:






























