Ղարաբաղում առաջին անգամ կանցկացվի միջազգային թատերական ԱՐՄՄՈՆՈ փառատոնի հանրապետական փուլը:
Ինչպես հաղորդել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, այն կանցկացվի հուլիսի 18 - 22-ը եւ կնվիրվի Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակին: Հինգ օրվա ընթացքում Ղարաբաղի հանդիսատեսը կարող է դիտել 18 ներկայացում, իսկ փառատոնի ողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերականգնմանը:
Փառատոնն անցկացում է Հայաստանի մշակույթի եւ ԼՂՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների աջակցությամբ:




























