Հայաստանում հայտարարված համաներմամբ ազատ արձակված բանտարկյալների թիվը հասել է 533-ի:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:

Հուլիսի 15-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 533 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 283 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 112-ը, կրճատում 60,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 32-ը, կրճատում 15,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 8,
«Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սեւան» - ազատ է արձակվել 70-ը,       կրճատում 39,
«Հրազդան» - ազատ է արձակվել 31-ը,  կրճատում 7,
«Աբովյան» - ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 107-ը, կրճատում 71:

 Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: