Լոնդոնի ոստիկանության փոխկոմիսար Ջոն Յեյտսը եւս հետեւել է իր ղեկավար Պոլ Սթիվենսոնի օրինակին  եւ հրաժարական է տվել: Ինչպես փոխանցում է «էխո Մոսկվի» ռադիոկայանը, Յեյտսը նման որոշում է  կայացրել այն մեղադրանքների պատճառով, որոնք ներկայացվում են  News International հրատարակչության լրագրողների աշխատանքի ապօրինի մեթոդների վերաբերյալ գործի լիարժեք հետաքննություն անցկացնելու անկարողության համար: Նա նաեւ պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ երկու տարի առաջ հետաքննություն չի իրականացվել News of World-ի լրագրողների` բրիտանացիների անձնկան տվյալների բազա ապօրինի մուտքի գործով:

Հիշեցնենք, որ նույն պատճառով հուլիսի 18 –ին հրաժարական էր տվել Սքոթլանդ Յարդի կոմիսար Պոլ Սթիվենսոնը: