Հայաստանի անտառային տնտեսությունների աշխատակիցների միայն 7-8 տոկոսը անհրաժեշտ գիտելիքներ ունի անտառի եւ այն խնամելու եղանակների մասին: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գյուղնախարարության «Հայանտառ» ընկերության տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Նրա խոսքով, այդ 7-8 տոկոսն էլ ոչ հավասարաչափ են բաշխված անտաային տնտեսություններում:
«Մեկ անտառային տնտեսությունում կարող է մեկ այդպիսի մասնագետ լինի, մյուսում` 10»,- նշել է նա, հենց այդ հանգամանքով բացատրելով անտառում սանիտարական աշխատանքների ժամանակ ոռողջ ծառերի հատումները:
«Մասնագետները քարտեզի վրա նշում են, թե որտեղ պետք է սանիտարական աշխատանքներ իրականացնել, սակայն անտառտնտեսությունների աշխատակիցների զգալի մասի ոչ պրոֆեսիոնալիզմի հետեւանքով, երբեմն կարող են հատվել նաեւ առողջ ծառեր: Դա չի բացառվում»,- խոստովանել է «Հայանտառի» տնօրենը:
Նշենք, որ Հայաստանում կա 19 անտառային տնտեսություն:




























