Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 18-ին այցելել է Հայաստանի հարավարեւելյան սահմանային շրջան եւ մասնակցել 35 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին` նախարարը նշել է, որ պետությունն անում է հնարավորինս ամեն ինչ սպաների կենցաղային խնդիրները լուծելու համար, որպեսզի նրանք մտածեն միայն հայրենիքի սահմաններն անառիկ պահելու եւ զինվորական գործին ամբողջությամբ նվիրվելու մասին, ինչն էլ կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը:
Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալել են պաշտպանության նախարարին: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բանակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով:
Նախարարն այցելել է նաեւ սպայական նորակառույց ակումբ` հագեցած մարզական գույքով, համակարգիչներով եւ ժամանացի համար անհրաժեշտ այլ պարագաներով:




























