Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ կարեւոր է նվազեցնել ռուս-ուկրաինական ճգնաժամի սրությունը, քանի որ պատերազմը կհանգեցնի ավելի մեծ անկայունության, վառելիքի գների բարձրացման եւ միգրանտների հոսքի, հայտնում է Reuters-ը։
Ուոլեսը նաեւ աջակցություն է հայտնել երեքշաբթի օրը Ռուսաստան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նախատեսված այցին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար՝ հավելելով, որ «մենք պետք է թուլացնենք լարվածությունը եւ պաշտպանենք Ուկրաինայի ինքնիշխանության իրավունքը»:
Հունգարիայի պաշտպանության նախարար Տիբոր Բենկոն նույն ասուլիսում հայտարարել է, որ այս պահին Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման անհրաժեշտություն չկա։





























