Ներկայումս մշակվում է օրինագիծ, որով ՏՏ ընկերություններին լրացուցիչ արտոնություններ կտրամադրվեն՝ ելնելով կրթական համակարգում նրանց դերից: Այս մասին հունվարի 31-ին «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» թեմայով համաժողովի ժամանակ ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը։
Նա հիշեցրեց, որ արտոնությունների հետ մեկտեղ գործում են նաեւ դրամաշնորհային ծրագրեր։
«Առաջնահերթություն է պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը։ Մասնավոր հատվածի ակտիվ մասնակցության հույս ունենք, այդ թվում՝ գաղափարներ գեներացնելու հարցում»,- նշեց պաշտոնյան։





























