Վրաաստանում ռուսաց լեզուն սովորելու եւ իմանալու անհրաժեշտություն չկա: Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուրուան:
Նրա խոսքով` սա Վրաստանի նկատմամբ իրականացված քաղաքականության արդյունք է, եւ քանի դեռ «օկուպացիան» կշարունակվի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ օտարացումը կաճի: Միաժամանակ նա հայտարարել է, որ Վրաստանում այդ հողի վրա ոչ մի խնդիր չի կարող լինել: «Վրաստանում ոչ մի խնդիր չի եղել ռուսախոս քաղաքացիների հետ»,- վստահեցրել է Ռուրուան:




























