Այս տարվա փետրվարին Նոր Զելանդիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը թույլ է տվել իսրայելական լրտեսական ցանց բացահայտել: Ինչպես հաղորդում է  «Associated Press»-ը,  նրանց հետքի վրա հնարավոր է եղել դուրս գալ այն բանից հետո, երբ երկրաշարժի հետեւանքով զոհված իսրայելցու մոտ հայտնաբերվել է հինգ անձնագիր` տարբեր անուններով:

Երկրաշարժից հետո Իսրայելի վարչապետ Բենիամեն Նեթանյահուի եւ նրա նորզելանդացի գործընկեր Ջոն Կեի միջեւ չորս հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացում, ենթադրվում է, քննարկվել են լրտեսների վերաբերյալ հարցեր:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կեյը հուլիսի 19 -ին հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների` լրտեսների մասին հրապարկումները` նշելով, որ դա չի համապատասխանում ազգային շահերին:

Հիշեցնենք, որ երկրաշարժի հետեւանքով զոհվել էր 181 մարդ, այդ թվում` Իսրայելի երեք քաղաքացի: