ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Նիդեռլանդների խոշոր ընկերությունների ցանցային ռեսուրսների վրա կիբերգրոհների կազմակերպման մեղադրանքով 16 մարդ է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, 14 հաքերներ մեղադրվում են PayPal  վճարային համակարգի կայքի վրա DDoS գրոհ կազմակերպելու մեջ:

Ակցիան, որի պատասխանատվությունն ստանձնել էր Anonymous խումբը, պատասխանն է եղել համակարգի կողմից Wikileaks ինտերնետ-ռեսուրսի հաշվեհամարին վճարումների դադարեցմանը:

Ձերբակալվածները 20 - 42 տարեկան անձինք են: Մեղադրականում նշվում է, որ PayPal-ի կայքի հարձակումը նրանք անվանել են «Վրեժնդրություն` հանուն Ասանժի» օպերացիա: