Ամերիկյան իշխանությունները երկու պակիստանցիների մեղադրել են ԱՄՆ տարածքում Պակիստանի օգտին անօրինական գործունեություն ծավալելու մեջ: Ինչպես հաղորդում է Vesti-ն վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությունը, մեղադրյալներից մեկը` Վաշինգթոնի բնակիչ 62-ամյա Սայեդ Գուլյամ Նաբի Ֆաին արդեն կալանավորված է: Նա «Քաշմիրի ամերիկյան խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարն է եւ ամերիկյան իրավապահների տվյալներով, ամեն տարի Պակիստանի կառավարությունից 500-700 հազար դոլար է ստացել ԱՄՆ տարածքում Իսլամաբադի շահերը լոբբինգ անելու համար:
Երկորդ մեղադրյալը` ԱՄՆ քաղաքացի 63-ամյա Զահիր Ահմադը դեռ ազատության մեջ է, ենթադրաբար, նա գտնվում է Պակիստանում:
Իր հերթին Վաշինգթոնում Պակիստանի դեսպանատունը շտապել է հայտարարել, որ Ֆաին Պակիստանի քաղաքացի է: «Կառավարությունն ու դեսպանատունը գաղափար չունեն տեղի ունեցածի մասին»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Երկու մեղադրյալներին մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում:



























