Երեկ երեկոյան թերթին հայտնի է դարձել, որ ընդդիմության եւ իշխանության պատվիրակությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունայնը կոնտակտներ են փոխանակել, որպեսզի լուծեն հետագա հանդիպումների կազմակերպման հարցերը: Երբ Լեւոն Զուրաբյանին «ՀԺ»-ի թղթակիցը հարցրել է, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը, նա պատասխանել է. «Դեռեւս որեւէ պայմանավորվածություն չկա»:

Ընդդիմութան պատվիրակության անդամ Վահագն Խաչատրյանը, սակայն, «ՀԺ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ: