Ի՞նչ օրակարգով է ընթանալու երկխոսությունը կոալիցիայի եւ ՀԱԿ-ի միջեւ։
Պատասխանելով «Հայոց աշխարհի» այս հարցին, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, կոալիցիայի անդամներից բաղկացած աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Երկխոսության հիմնական օրակարգը, ըստ էության, բաղկացած է բազմաթիվ մասերից, եւ եթե հասնենք համաձայնության առանձին հարցերի վերաբերյալ, երկխոսությունը կարելի է արդեն իսկ հաջողված համարել։
Իրենք էլ դա ընդունում են, եւ, ինչու չէ, հանրահավաքների ժամանակ ժողովրդին կիրազեկեն երկխոսության արդյունքների, հաջողությունների մասին։ Այսինքն` իրենք «չորով» չեն դնելու արտահերթ ընտրությունների խնդիրը` դրան զուգահեռ բարձրացնելու են նաեւ այլ հարցեր եւ բանակցային ցանկացած հաջողություն ներկայացնելու են հասարակությանը»։




























