ԱՄՆ-ի կենտրոնական եւ արեւելյան հատվածներում հաստատված անբնական շոգը շարունակում է ուժեղանալ եւ տարածվել՝ ներառելով նոր նահանգներ։ Օթերեւութաբանների կանխատեսումներով, շոգը մոտակա օրերին կհասնի Վաշինգթոն եւ Նյու Յորք, ուր կգրանցվի 40 աստիճան տաքություն, հայտնում է itar-tass.com-ը։
Բացի այդ, մի քանի նահանգներում ուժեղ ամպրոպներ են սկսվել։ Վերջին շաբաթների ընթացքում շոգից 13 ամերիկացի է մահացել։ Շոգը դժվարությամբ են տանում վայրենի եւ տնային կենդանիները, դաշտերում ոչնչանում է բերքը։
Օթերեւութաբանների կանխատեսումներով, շոգը կշարունակվի մինչեւ հաջորդ շաբաթ։



























