2011 թվականի անցած վեց ամիսների ընթացքում ՀՀ Ոստիկանությունում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով 10 գործերով։ NEWS.am-ն այս մասին տեղեկանում է թրաֆիքինգի դեմ պայքարի ուղությամբ հաշվետվությունից՝ տեղադրված ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում։

Նշված 10 գործերից ութը վերաբերել են կանանց շահագործմանը, մեկը՝ մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով անչափահասի, եւս մեկը՝ ՌԴ-ում Հայաստանի քաղաքացու աշխատանքային շահագործմանը։ Կանանց շահագործման 8 գործերից 5-ը ներքին թրաֆիքինգի դեպքեր են, 3-ի շահագործումն իրականացվել է ԱՄԷ-ում, ընդ որում հանցագործության կատարման պահին զոհերից 2-ն անչափահաս են եղել։